«Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի հաղթողներն արդեն հայտնի են
Հայաստանում արդեն 8-րդ անգամ կայացավ ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը:
Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետներից բաղկացած ժյուրիին ներկայացվեցին 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել էին հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն ոլորտներում:
Առաջին տեղ զբաղեցրեց 3 թիմ՝ SoloLearn, Forkize և MAquaponics, որոնցից յուրաքանչյուրը ստացավ $7500 ԱՄՆ դոլար և 2800000 ՀՀ դրամ ֆինանսավորում: Երկրորդ տեղ զբաղեցրեց 2 թիմ՝ atDent և Ամպային տվյալների անվտանգություն, որոնցից յուրաքանչյուրն էլ արժանացավ 2800000 ՀՀ դրամ ֆինանսավորման:
«Այս տարի առկա էր մասնակիցների քանակական աճ. մասնակցության հայտ էր ներկայացրել 65 թիմ, որից 15-ը հնարավորություն ստացավ մասնակցելու կոնֆերանսին: Ուրախալի է նաև այն, որ գրանցվել է որակական փոփոխություն, հայկական ստարտափերը փորձում են դուրս գալ տեղական փոքր խնդիրներ լուծելու շրջանակից և կենտրոնանում են գլոբալ նախագծեր իրականացնելու վրա»,- նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
STEP ծրագիրն իրականցվում է 2006թ. ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) կողմից: Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: STEP ծրագիրը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը՝ օգնելով հայ գիտնականներին և սկսնակ ընկերություններին կապեր հաստատել տեղական և միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ հանդիսանալ: