Լրահոս

05.12.2014 21:44


Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներից և նշել, որ բոլոր միջոցառումներն ընթացել են սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Կառավարությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը և Տատյանա Վալովայան քննարկել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքում փոխգործակցության զարգացմանը և այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը