Լրահոս

05.12.2014 21:42


ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին:
Կառավարությունից հայտնում են՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն կոմիտեն տեղափոխելու նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգի կառավարման արդյունավետությունը և լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին: Վարչապետը կոմիտեի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակել բարեփոխումները:

Այս խորագրի վերջին նյութերը