Լրահոս

05.12.2014 17:28


Արմեն Մարտիրոսյան. «Իշխանափոխության միակ ճանապարհը միասնական հարթակն է»

Արմեն Մարտիրոսյան. «Իշխանափոխության միակ ճանապարհը միասնական հարթակն է»

«Այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունները, առաջնորդվելով բացառապես սեփական շահերով, երկրի արտաքին քաղաքականության հետ խաղ խաղացին։ Ես եղել և մնում եմ համոզված կոմնակիցը միասնական պայքարի։ Առանց միասնական պայքարի՝ մենք չենք կարողանալու առաջ շարժվել։ Մինչև իշխանափոխություն չիրականացնենք, չենք կարողանալու ազգային շահի հիման վրա արտաքին քաղաքականություն իրականացնել»,–Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա ընդգծել է, որ իշխանափոխության միակ ճանապարհը միասնական հարթակն է։

«Ես մնում են լիահույս, որ միացյալ հարթակը Հայաստանում տեղի է ունենալու։ Այն գործող իշխանությանը կստիպի դադարեցնել իր արատավոր կառավարումը։ Միացյալ ուժերով մենք միանշանակ կկարողանանք արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների միջոցով ձևավորել լեգիտիմ իշխանություն»,–հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը