Լրահոս

05.12.2014 16:29


Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի դեսպանին

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի դեսպանին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայմանը և Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է, որ Լիբանանում հայ խաղաղապահների տեղակայումից հետո երկու երկրների միջև հարաբերությունները թևակոխել են նոր ժամանակաշրջան, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ռազմական բնագավառում համագործակցության զարգացման համար:

Կողմերը հաստատել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունների անհրաժեշտությունը և կարևորել դրանց ընթացքում ակնկալվող քննարկումները:

Այս խորագրի վերջին նյութերը