Սիրիական բանակը վերահսկում է Դեյր–էզ–Զորի ռազմական աերոդրոմը
Սիրիական բանակը պահպանում է վերահսկողությունը Դեյր–էզ–Զորի ռազմական աերոդրոմում։ Ինչպես հաղորդում է «Ալ–Մանար» հեռուստաընկերությունը, առավոտյան զրահատեխնիկայի օգնությամբ հետ են մղվել «Իսլամական պետության» նախաձեռնած գրոհները։ Չորս զրահամեքենա է ոչնչացվել, թշնամու մարդկային կորուստները հասնում են 20–ի։ Դեյր–էզ–Զորի աերոդրոմը հանդիսանում է կառավարական ուժերի վերջին պլացդարմը Եփրատի հարավային ափին։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ԻՊ զինյալներին հաջողվել է հինգշաբթի ճեղքել պաշտպանության առաջնագիծը և գրավել Խովեյջա շրջանը՝ օդանավակայանի պատնեշների մոտ։ Այժմ դաժան մարտեր են ընթանում Էլ–Ջեֆրա և Մրեյա արվարձաններում։ Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում թշնամու դիրքերին։ «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը հաղորդում է «ռազմական օդանավակայանի մոտ տասնյակ սպանված ահաբեկիչների» մասին։
Սիրիական բանակը վերահսկում է Դեյր–էզ–Զորի ռազմական աերոդրոմը
Սիրիական բանակը պահպանում է վերահսկողությունը Դեյր–էզ–Զորի ռազմական աերոդրոմում։ Ինչպես հաղորդում է «Ալ–Մանար» հեռուստաընկերությունը, առավոտյան զրահատեխնիկայի օգնությամբ հետ են մղվել «Իսլամական պետության» նախաձեռնած գրոհները։ Չորս զրահամեքենա է ոչնչացվել, թշնամու մարդկային կորուստները հասնում են 20–ի։
Դեյր–էզ–Զորի աերոդրոմը հանդիսանում է կառավարական ուժերի վերջին պլացդարմը Եփրատի հարավային ափին։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ԻՊ զինյալներին հաջողվել է հինգշաբթի ճեղքել պաշտպանության առաջնագիծը և գրավել Խովեյջա շրջանը՝ օդանավակայանի պատնեշների մոտ։
Այժմ դաժան մարտեր են ընթանում Էլ–Ջեֆրա և Մրեյա արվարձաններում։ Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում թշնամու դիրքերին։ «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը հաղորդում է «ռազմական օդանավակայանի մոտ տասնյակ սպանված ահաբեկիչների» մասին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։