Սերբիայի վարչապետ. ««Հարավային հոսքի» կառուցումն անհրաժեշտ է երկրի էներգետիկ անվտանգության համար»
«Հարավային հոսքի» կառուցումն անհրաժեշտ է Սերբիայի էներգետիկ անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը «РТС» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարել էր, որ դադարեցնում են շինարարությունը։ Այդ որոշումը, Վուչիչի խոսքերով, «Սերբիայի համար վատ նորություն է», և հրաժարումը նախագծի իրականացումից սպառնում է երկրի էներգետիկ անվտանգությանը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել բանկչությանը չանհանգստանալ։
«Ես կցանկանայի կոչ անել մարդկանց Սերբիայում չանհանգստանալ ոչ այս, ոչ էլ մյուս ձմեռների համար։ Մենք կգտնենք լուծում։ Իհարկե, մեր էներգետիկ անվտանգության համար լավ կլիներ, որպեսզի «Հարավային հոսքը» կառուցվեր։ Այդ պատճառով մենք «հավատարիմ էինք» այդ նախագծին մինչև վերջ։ Ինչպես դուք տեսնում եք, ոչ ոք Սերբիային դրա համար չի դատապարտում. ոչ ոք չի ասել, որ Սերբիան ինչ–որ բանում մեղավոր է», – հայտարարել է Վուչիչը։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ «Սերբիայի համար կգտնվի լավագույն լուծումը»։ «Ես սպասում եմ, որ կխոսեմ նախագահ Նիկոլիչի հետ վաղը երեկոյան, և մտածում եմ, որ մոտ օրերս՝ նաև նախագահ Պուտինի հետ, որպեսզի հասկանանք՝ ինչու է վերջնական որոշում ընդունվել՝ հրաժարվելու «Հարավային հոսքից», որից տուժել են Սերբիան և Հունգարիան»։
Սերբիայի վարչապետ. ««Հարավային հոսքի» կառուցումն անհրաժեշտ է երկրի էներգետիկ անվտանգության համար»
«Հարավային հոսքի» կառուցումն անհրաժեշտ է Սերբիայի էներգետիկ անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը «РТС» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարել էր, որ դադարեցնում են շինարարությունը։
Այդ որոշումը, Վուչիչի խոսքերով, «Սերբիայի համար վատ նորություն է», և հրաժարումը նախագծի իրականացումից սպառնում է երկրի էներգետիկ անվտանգությանը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել բանկչությանը չանհանգստանալ։
«Ես կցանկանայի կոչ անել մարդկանց Սերբիայում չանհանգստանալ ոչ այս, ոչ էլ մյուս ձմեռների համար։ Մենք կգտնենք լուծում։ Իհարկե, մեր էներգետիկ անվտանգության համար լավ կլիներ, որպեսզի «Հարավային հոսքը» կառուցվեր։ Այդ պատճառով մենք «հավատարիմ էինք» այդ նախագծին մինչև վերջ։ Ինչպես դուք տեսնում եք, ոչ ոք Սերբիային դրա համար չի դատապարտում. ոչ ոք չի ասել, որ Սերբիան ինչ–որ բանում մեղավոր է», – հայտարարել է Վուչիչը։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ «Սերբիայի համար կգտնվի լավագույն լուծումը»։
«Ես սպասում եմ, որ կխոսեմ նախագահ Նիկոլիչի հետ վաղը երեկոյան, և մտածում եմ, որ մոտ օրերս՝ նաև նախագահ Պուտինի հետ, որպեսզի հասկանանք՝ ինչու է վերջնական որոշում ընդունվել՝ հրաժարվելու «Հարավային հոսքից», որից տուժել են Սերբիան և Հունգարիան»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։