«Պորոշենկոյի դաշինքի» պատգամավորն առաջարկել է մշակել և ընդունել ընդդիմության մասին օրենք
«Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» պատգամավոր Նատալյա Ագաֆոնովան առաջարկել է մշակել և օրենք ընդունել ընդդիմության մասին։ «Պետք է հասկանալ, որ օրենքում կա «կոալիցիա» հասկացություն, կա «խորհրդարանական մեծամասնություն», կա «կոալիցիոն համաձայնագիր»։ Հարց է առաջանում՝ ո՞վ է ընդդիմությունը։ Դեռևս ոչ մի տեղ օրենքում «ընդդիմություն» հասկացությունը սահմանված չէ։ Եկեք օրենք ընդունենք ընդդիմության մասին, որը կհամապատասխանի եվրոպական փորձին, ինչն էլ կամրապնդի ընդդիմության իրավունքները», – հայտարարել է նա ուկրաինական «5–րդ ալիքի» եթերում։
«Ընդդիմադիր դաշինք» խմբակցության պատգամավոր Յուրի Պավլենկոն ՊՊԴ–ի ներկայացուցչին ասել է, որ ընդդիմությունը պատրաստ է մասնակցել օրինագծի մշակմանը։
«Պորոշենկոյի դաշինքի» պատգամավորն առաջարկել է մշակել և ընդունել ընդդիմության մասին օրենք
«Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» պատգամավոր Նատալյա Ագաֆոնովան առաջարկել է մշակել և օրենք ընդունել ընդդիմության մասին։
«Պետք է հասկանալ, որ օրենքում կա «կոալիցիա» հասկացություն, կա «խորհրդարանական մեծամասնություն», կա «կոալիցիոն համաձայնագիր»։ Հարց է առաջանում՝ ո՞վ է ընդդիմությունը։ Դեռևս ոչ մի տեղ օրենքում «ընդդիմություն» հասկացությունը սահմանված չէ։ Եկեք օրենք ընդունենք ընդդիմության մասին, որը կհամապատասխանի եվրոպական փորձին, ինչն էլ կամրապնդի ընդդիմության իրավունքները», – հայտարարել է նա ուկրաինական «5–րդ ալիքի» եթերում։
«Ընդդիմադիր դաշինք» խմբակցության պատգամավոր Յուրի Պավլենկոն ՊՊԴ–ի ներկայացուցչին ասել է, որ ընդդիմությունը պատրաստ է մասնակցել օրինագծի մշակմանը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։