Տնտեսական

05.12.2014 14:06


Թերեզա Դաբան Սանչես. «Ստեղծված պայմաններում Հայաստանի ԿԲ–ն պետք է կառավարի իրավիճակը»

Թերեզա Դաբան Սանչես. «Ստեղծված պայմաններում Հայաստանի ԿԲ–ն պետք է կառավարի իրավիճակը»

ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսն այսօրվա ասուլիսին նշել է, որ տարադրամն արժեզրկվում է ամենուրեք. բացառություն չեն եվրոն, լարին։ Սանչեսի խոսքերով՝ արժեզրկումը, բնականաբար, կհանգեցնի գնաճի։

–Սակայն այդ ազդեցությունը գնաճի վրա կառավարելի է: Այս իրավիճակում գնաճը շատ ցածր է, և տնտեսության իրավիճակը հնարավորություն է տալիս կլանելու այս անցումային ազդեցությունները: Ամենակարևորը ֆինանսական կայունության պահպանումն է: Կառավարելի է դրամի արժեզրկումը, որովհետև գնաճը ցածր է Հայաստանում։

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, բանախոսը նկատել է՝ ստեղծված պայմաններում ԿԲ–ն պետք է կառավարի իրավիճակը։

Անդրադառնալով փոխարժեքի կանխատեսումներին՝ Սանչեսը նշել է բուֆերների ստեղծման տարբերակը, ինչպես նաև խորհուրդ տվել օգտագործել բյուջեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը