Ըստ Վ. Բաղդասարյանի՝ ՀՀԿ–ականների կողմ կամ ձեռնպահ քվեարկելը շփոթմունքի արդյունք է
«ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» նախագծին ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ոմանք կողմ և ձեռնպահ էին քվեարկել այն դեպքում, երբ ՀՀԿ–ն դեմ էր։
ԱԺ այսօրվա ճեպազրույցի ժամանակ «7օր»–ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում, որ իր խմբակցության անդամները, փաստորեն, «խրամատից» այլ ուղղությամբ և ժողովրդի օգտին են «կրակել»։
Պարզվում է՝ Վ. Բաղդասարյանը նրանց այդ քվեարկությունը շփոթմունքի արդյունք է համարում։
–Իմ պատգամավորական գործունեության ժամանակ էլ բազմիցս դեպքեր են եղել, երբ ես էլ եմ շփոթվել, որից հետո, իհարկե, բարձրաձայնել եմ։ Մենք կատեգորիկ չենք դրել, թե ով ինչ կարծիք կհայտնի։ Կարող են նաև կողմ լինել։ Բայց դա, նորից եմ կրկնում, եղել է թյուրիմացություն. 2-3 պատգամավոր պարզապես շփոթել է քվեարկությունը։ Բայց կարող է լինել նաև այդպես. ես դա չեմ ժխտում և վատ չեմ նայում դրան, որովհետև մենք միշտ ասել ենք և նորից ենք ասում՝ «Ընտրական օերնսգիրքը» բարեփոխումների կարիք ունի,–պատասխանել է Վ. Բաղդասարյանը։
«7օր»–ի դիտարկմանը, որ եթե այդ քվեարկությունները շփոթմունքի արդյունք էին, ապա ինչո՞ւ պաշտոնապես չհայտարարվեց դրա մասին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է.
–Քանի որ քվեարկության արդյունքների վրա ազդեցություն չէր ունենում, պարզապես ամբիոնից ղեկավարությունը չի արձագանքել։

7or.am