Լրահոս

05.12.2014 12:01


Թունավորվել են պահածոյացված սմբուկից

Թունավորվել են պահածոյացված սմբուկից

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:

Պարզվել է, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 15.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 9 հասցեում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետևանքով թունավորվել են:
Նշանակվել է ԴԲՓ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը