Կարծիք

05.12.2014 11:18


Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հնարավոր է և պետք է արժանապատիվ հարաբերություններ հաստատել

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հնարավոր է և պետք է արժանապատիվ հարաբերություններ հաստատել

Կցանկանայի մի կարևոր դրույթ արձանագրել Տիգրան Ուրիխանյանի երեկվա ելույթից: Ուրիխանյանը, ներկայացնելով ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը, ընդգծեց, որ հնարավոր է ԵՏՄ բոլոր անդամների հետ արժանապատիվ հարաբերություններ ունենալ, արժանապատիվ բանակցություններ վարել:

Սա այն պարզ ճշմարտությունն է, որը մենք բոլորս կարծես թե հասկանում ենք: Բոլորս, բացի այսօրվա իշխանություններից: Արժանապատիվ հարաբերություննեի հիմնաքար է հանդիսանում արժանապատիվ պահվածքը: Համաձայնեք, որ հնարավոր չէ մարդու երեսին թքել, բայց նրանից պահանջել, որ նա դրա համար քեզ չպատժի ու դեռ ավելին` «поддержка» անի միշտ և ամեն ինչում: Զարմանալի է, որ իշխանությունները հույս ունեին, թե «թքելով ռուսների երեսին» իրենք կկարողանան «պլստալ» և շարունակել ռուսներից առաջվա պես էժան զենք և էժան գազ ստանալ: Բնության մեջ էտպիսի բան ուղղակի չի լինում: Բայց բնության մեջ լինում է ազնվություն, պարկեշտություն և երկկողմանի շահավետ հարաբերություններ:

2000-ականների կեսին մենք ռուսների հետ ունեինք փայլուն հարաբերություններ. զենքն ավելի էժան գներով էինք ստանում, իրենք էլ ազերիներին երբեք էնպիսի զենք չէին վաճառում, որի համարժեքը մենք չունեինք, աշխարհում գազի ամենացածր գներից մեկն էր Հայաստան ներմուծվող գազը, իսկ տարեկան ներդրումները մի քանի հարյուր միլիոն դոլարի էին հասնում: Բայց դրա հետ մեկտեղ մենք ունեինք նմանատիպ փայլուն հարաբերություններ նաև Արևմուտքի հետ, ու նրանք նույնպես հարյուրավոր միլիոն դելարների ներդրումներ էին անում մեզ մոտ:

Գոյություն ուներ արժանապատվություն, վստահություն, կանխատեսելիություն և ազնվություն, հենց սրանք են 2000-ականների կեսերի մեր և ռուսների, մեր և Արևմուտքիւ փայլուն հարաբերությունների գաղտնիքը: Իսկ այսօրվա իշխանությունները նշված կետերից ոչ մեկի հետ նույնիսկ մոտավոր կապ չունեն: Դրա համար էլ մենք այսօր այս վիճակում ենք, և սրա պատասխանատուները գտնվում են ոչ թե Մոսկվայում, այլ հենց Երևանում:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը