Ռուբեն Հակոբյան. ««Ժառանգությունը» շարունակում է գործել «եռյակի» ձևաչափում»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ–ի այսօրվա ճեպազրույցում հիշեցրել է, որ «եռյակն» ի սկզբանե հայտարարել էր՝ արտաքին քաղաքական հարցերում չունի միասնական դիրքորոշում, և դա չի խանգարելու համագործակցությանը։
–Թիվ մեկ հարցն իշխանափոխությունն է,– ընդգծել է Ռ. Հակոբյանը և պաշտոնապես հայտարարել,–«Ժառանգությունը» շարունակում է գործել «եռյակի» ձևաչափում։ Վստա՛հ եղեք, որ «եռյակն» առաջիկայում կշարունակի իր դինամիկ գործունեությունը։ Հասկանում եմ, որ որոշակի պասիվություն է նկատվում, բայց պետք է հաշվի առնել նաև ամիսը, ջերմաստիճանը, ժողովրդի տրամադրությունը։ Նաև ԱԺ–ի այս քառօրյայի բավականին պրկված, հագեցած օրակարգն էր պատճառը։

7or.am