Լրահոս

05.12.2014 10:50


Այսօր Նելսոն Մանդելայի մահվան տարելիցն է

Այսօր Նելսոն Մանդելայի մահվան տարելիցն է

Դեկտեմբերի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում հիշում են ժողովրդավարական ՀԱՀ–ի հիմնադիր հայր և ապարտեիդի՝ցեղային խտրականության ռեժիմի դեմ պայքարի հերոս Նելսոն Մանդելային, որը մահացել է ուղիղ մեկ տարի առաջ 95 տարեկան հասակում։

Գլխավոր միջոցառումը տեղի կունենա Պրետորիայի Ազատության զբոսայգում՝ նվիրված ապարտեիդի դեմ պայքարած մարտիկներին։ Արարողությունը կգլխավորի երկրի փոխնախագահ Սիրիլ Ռամապոզան, որը կազդարարի Մանդելայի հիշատակին նվիրված միջոցառումների մեկնարկը. դրանից հետո ամբողջ երկրով զանգեր կհնչեն։ Տեղական ժամանակով 10.00-ին կսկսվի համազգային լռության երեք րոպեն։

Արարողության մեկնարկից մինչև ավարտը կանցնի ուղիղ 6 րոպե 7 վարկյան, որը համապատասխանում է Մանդելայի քաղաքական գործունեության 67 տարիներին։

Նախագահական պալատի՝ «Յունիոն Բիլդինգսի» մոտ, որտեղ մեկ տարի առաջ տեղի է ունեցել եռօրյա հրաժեշտի արարողությունն ազգային հերոսի և խաղաղության Նոբելյան մրցանակակրի հետ, հարգանքի տուրք կմատուցվի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը