Աշխարհ

05.12.2014 10:31


Նյու Յորքում հազարավոր բողոքարարներ փակել են Բրուքլինյան կամուրջը

Նյու Յորքում հազարավոր բողոքարարներ փակել են Բրուքլինյան կամուրջը

ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում նախօրեին բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցներն արտահայտել են իրենց բողոքը ատենակալների որոշման դեմ. վերջինները պատասխանատավության չեն ենթարկել սպիտակամորթ ոստիկան Դանիել Պանտալեոյին, որը հունիսին Նյու Յորքում խեղդամահ է արել աֆրոամերիկացի Էրիկ Հարներին։

Ցույցերը, երթերը կայացել են Չիկագոյում, Բոստոնում, Բալթիմորում, Վաշինգտոնում, Դենվերում, Դեթրոյթում, Միննեապոլիսում, Ֆիլադելֆիայում և այլ քաղաքներում, որտեղ անցկացվել են երկրորդ օրն անընդմեջ։ Դրանց մասնակիցները պահանջում էին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն և ամբողջ ոստիկանական համակարգի բարեփոխում, որը, ինչպես կարծում են ցուցարարները, պահպանել է անցյալի ռասիստական ժառանգությունը։
Առավել բազմահազար երթեր են տեղի ունեցել Նյու Յորքում։
Ցուցարարները վանկարկում էին՝ «Ես չեմ կարող շնչել»։ Դա եղել է Հարների վերջին խոսքը, որն ապարդյունփորձում էր դուրս պրծնել Պանտալեոի ձեռքերից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը