Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող քայլեր չի ձեռնարկի
Թուրքիան ձգտում է խնդիրների լուծմանն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, Բաքվում այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի Միլի մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը։ Սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Միլի մեջլիսի խոսնակը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները Հարավային Կովկասում բոլոր խնդիրների լուծման մի մասն են կազմում։ Այդ տեսանկյունից Թուրքիան հարցը դիտարկում է ամբողջությամբ՝ ձգտելով տարածաշրջանում խնդիրների լուծմանը։ Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտաքին գործերի նախարարը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդ թեմայի վերաբերյալ ամեն օր տեղեկացնում են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին։ «Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող քայլեր չի ձեռնարկի։ Ուզում եմ ասել բոլոր ադրբեջանցիներին, որ Թուրքիան Ձեր նկատմամբ բացառապես բարեկամական վերաբերմունք կցուցաբերի»,- ասել էՄեհմեդ Ալի Շահինը։
Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող քայլեր չի ձեռնարկի
Թուրքիան ձգտում է խնդիրների լուծմանն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, Բաքվում այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի Միլի մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը։ Սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Միլի մեջլիսի խոսնակը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները Հարավային Կովկասում բոլոր խնդիրների լուծման մի մասն են կազմում։ Այդ տեսանկյունից Թուրքիան հարցը դիտարկում է ամբողջությամբ՝ ձգտելով տարածաշրջանում խնդիրների լուծմանը։ Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտաքին գործերի նախարարը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդ թեմայի վերաբերյալ ամեն օր տեղեկացնում են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին։ «Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող քայլեր չի ձեռնարկի։ Ուզում եմ ասել բոլոր ադրբեջանցիներին, որ Թուրքիան Ձեր նկատմամբ բացառապես բարեկամական վերաբերմունք կցուցաբերի»,- ասել է Մեհմեդ Ալի Շահինը։