Լրահոս

04.12.2014 17:51


«ԵՏՄ»–ին միանալուն ձեռնպահ քվեարկողը ՀՅԴ–ից Աղվան Վարդանյանն է

«ԵՏՄ»–ին միանալուն ձեռնպահ քվեարկողը ՀՅԴ–ից Աղվան Վարդանյանն է

Ինչպես հայտնել էինք, ՀՀ խորհրդարանը 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը։

Պարզվում է, որ ձեռնպահ քվեարկողը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է այն դեպքում, երբ խմբակցությունը որոշում էր կայացրել կողմ քվեարկել։

Լրագրողների հետ զրույցում նա այսպես է բացատրել իր որոշումը։

–Նախ՝ ասեմ, որ կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի։ Մենք այս իրավիճակում, բնականաբար, այլընտրանքներ շատ չունեինք, և այս առումով բնական է, որ պատգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկեց։ Մյուս կողմից, կան նպատակներ, մտածողություն, կենսագրություն, աշխարհընկալում, և ես ծանրութեթև էի անում այս երկու բաները։ Եվ քանի որ շատ դժվար էր նման իրավիճակում միանշանակ եզրակացության գալը, ես ձեռնպահ քվեարկեցի՝ նախապես խմբակցության իմ գործընկերներին տեղեկացնելով, որ ես անհատապես այս դիրքորոշումն ունեմ։

Ա. Վարդանյանը նաև հավելել է, որ խմբակցությունում իր այդ դիրքորոշումը հրաշալի է ընդունվել։

Նշենք, որ բոլոր պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը