Սամվել Գևորգյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարի պարգևատրում
Դավթաշեն վարչական շրջանում այսօր ավարտվեց Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր ջոկատի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան ֆուտբոլի բաց առաջնության հուշամրցաշարը:
Հուշամրցաշարի նախաձեռնողներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Խորեն քահանա Մարուքյանը: Մրցաշարի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողակարգ: Պատվոգրեր հանձնեցին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Տեր-Խորեն քահանա Մարուքյանը և Սամվել Գևորգյանի անվան 189 դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը: Հուշամրցաշարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Գևորգյանի անվան N189 դպրոցը, 2-րդը՝ Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից ֆուտբոլի թիմը, իսկ 3-րդը՝ Աշոտ Նավասարդյանի անվան N 196 դպրոցը:
Սամվել Գևորգյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարի պարգևատրում
Դավթաշեն վարչական շրջանում այսօր ավարտվեց Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր ջոկատի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան ֆուտբոլի բաց առաջնության հուշամրցաշարը:
Հուշամրցաշարի նախաձեռնողներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Խորեն քահանա Մարուքյանը:
Մրցաշարի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողակարգ: Պատվոգրեր հանձնեցին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Տեր-Խորեն քահանա Մարուքյանը և Սամվել Գևորգյանի անվան 189 դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը:
Հուշամրցաշարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Գևորգյանի անվան N189 դպրոցը, 2-րդը՝ Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից ֆուտբոլի թիմը, իսկ 3-րդը՝ Աշոտ Նավասարդյանի անվան N 196 դպրոցը: