Հենց նոր ՀՀ խորհրդարանը հաստատեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը։ Այն ընդունվել է 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀՀԿ–ն և հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու ԵՏՄ համաձայնագրին։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու:
Քվեարկությունից հետո ՀՀԿ–ականները ծափահարել են և սկսել շնորհավորել միմյանց։ Ավելին, բավականին բարձր տրամադրությամբ դուրս են եկել դահլիճից և շտապել ՀՀԿ խմբակցություն՝ հավանաբար, նշելու։
Աղմուկն այնքան բարձր է եղել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բորբոքվել է.
–Մի քիչ արա՛գ դուրս եկեք, եթե դուրս եք գալիս, իյա։
Բոլոր պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ ԱԺ–ն ընդունեց ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը

7or.am