Հովհաննես Հովհաննիսյան. «Մենք միանում ենք Համաժողովրդական շարժմանը»
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանում սկսվել է մի նոր ալիք, բոլորիս համար նոր պատասխանատվություն ստեղծող մի իրավիճակ: Ոչ ոք իրավունք չունի մնալ դիտորդի դերում: Հայաստանի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ստիպում են մեզ՝ մի կողմ դնել անձնական խնդիրները, եղած տարաձայնությունները:
Հայաստանում քաղաքական մենաշնորհի վերացումը դարձել է այն պարտադիր պայմանը, որից հետո հնարավոր կլինի միասնական քայլերով և ճշգրիտ մշակված ծրագրերով երկիրը դուրս հանել այս խորը ճգնաժամից:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած՝ լայն քաղաքական, հասարակական կոնսոլիդացիայի գաղափարն այսօր դառնում է իրականություն:Հայաստանի լիբերալ կուսակցությունը համաժողովրդական շարժման գրասենյակների հիմնումը դիտարկում է առաջին հերթին հենց այս համատեքստում: Սա լավագույն ճանապարհն է՝ լինելու Հայաստանի քաղաքացու կողքին, համախմբելու բոլոր առողջ ուժերին և ստեղծելու ներքին մրցակցություն՝ խրախուսելով շարժման առավել ընդգրկունությունը:
Հայաստանի լիբերալ կուսակցությունը հայտարարում է համաժողովրդական շարժմանը իր միանալու և իր ողջ ռեսուրսներով շարժման գրասենյակներում ներգրավվելու մասին:
Մենք ողջունում ենք Գագիկ Ծառուկյանի հնչեցրած առաջարկը՝ ԲՀԿ հետ երկկողմանի համագործակցության հուշագրերով սերտ աշխատելու վերաբերյալ:
Հայաստանի լիբերալ կուսակցություն, նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյան