Կարծիք

04.12.2014 16:53


Որ գիշերային որոշումներ կայացնելու գայթակղություն չլինի

Որ գիշերային որոշումներ կայացնելու գայթակղություն չլինի

Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ–ի իր ելույթում մի շարք կարևոր շեշտադրումներ է արել, ներկայացնելով ԲՀԿ–ի պաշոտանական տեսակետը ԵՏՄ–ին անդամակցելու վերաբերյալ, որոնք առաջին հերթին վերաբերում էին ոչ միայն ինտեգրացիոն գործընթացին այլևս՝ առաջին հերթին ներքաղաքական իրավիճակին։
Շեշտադրում N1.
ԵՏՄ–ին նման անփառունակ անդամակցության պատասխանը պետք է փնտրել Երևանում։ Փակագծերը մի փոքր բացելիս կհասկանանք, որ Ուրիխանյանն ասաց այն, որ այսօր բացի առկա իշխանություններից ոչ ոք մեղավոր չէ նրանում, որ մենք անդամակցեցինք ԵՏՄ–ին առանց ժողովրդի, ԱԺ կարծիքը հաշվի առնելու և առանց պետության համար շոշափելի նյութական օգուտների։ Պուտինը մեղավոր չի, որ այլ երկրները 1.2 մլրդ դոլարին համարժեք գրանտ են ստանում ԵՏՄ–ին անդամակցելու համար և նրանց 400 մլն –ոց պարտքը ներվում է, իսկ մենք ոչինչ ոչինչ չենք ստանում, այլ նաև «Հայռուսգազարդն» ենք կորցնում։ Երկրի իշխանությունները պետք է գնաին ռուսների հետ բանակցությունների և լուծեին մեր խնդիրները, իսկ իրենք նախընտրեցին 3.5 տարի ռուսների դեմ Եվրոպայի հետ սիլի–բիլի անել հստակորեն գիտակցելով, որ Եվրոպան ոչ թե հայկական կոնյակի համար է մեզ հետ համագործակցում այլ այն բանիմ, որ դուրս բերի, պոկի Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց։
Շեշտադրում N2.
Սա հնարավոր դարձավ երկրում առկա քաղաքական մենաշնորհի պատճառով, և դա բոլորը պետք է գիտակցեն։ Սրան նաև ավելացնեմ, որ նոր իշխանությունների նպատակը պետք է լինի իրական հակակշիռների և զսպումների մեխանիզմն ստեղծելը։ Հետագայում, որ ոչ ոք գայթակղություն չունենա և մեկ գիշերվա ընթացքում նման որոշումներ կայացնի։
Եզրափակեմ միտքս նրանով, որ, փաստորեն, ԵՏՄ–ի հետ կապված ելույթում Ուրիխանյանը մեսիջ հղեց ողջ հասարակությանը և քաղաքական ուժերին, որ մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները։ Համոզված եմ, որ սա է այն միակ առողջ մոտեցումը, որը կարող է մեզ դուրս բերել այս իրավիճակից։
Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը