Լրահոս

04.12.2014 17:00


Հովիկ Աբրահամյան. «Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ. մարդ չի կարող ունենալ»

Հովիկ Աբրահամյան. «Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ. մարդ չի կարող ունենալ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ պնդել է, որ կուտակայինի հարցում իր որոշումը շատ ճիշտ էր, իսկ իր ձեռքերն էլ կապված չեն կադրային քաղաքականության մեջ։

Շատ ազատ եմ,–հայտարարել է Հ. Աբրահամյանը՝ չհամաձայնելով նաև դիտարկմանը, որ Կառավարությունում կարող է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «մարդիկ» դեռ մնացած լինեն։

–Ի՞նչ է նշանակում Տիգրան Սարգսյանի մարդ։ Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ. մարդ չի կարող ունենալ։ Տիգրան Սարգսյանը գնաց, էլի՞ չպրծավ ձեզանից,–կատակել է Հ. Աբրահամյանը։

Նա հավելել է, որ չի ձգտում բոլորի կողմից ընդունելի լինել, քանի որ «բոլորի մեջ կլինի մեկը, ով դեմ կլինի».

–Չկա մի մարդ, որին բոլորը սիրեն, հարգեն, ընդունեն։ Իմ խնդիրը դրանով չի սկսվում և ավարտվում, որ բոլորն ինձ ընդունեն։ Ինձ համար կարևոր է իմ գործի արդյունավետությունը, որ փորձեմ այնպիսի աշխատանք ծավալել, որ ունենանք հաջողություն։ Եվ այդ ճանապարհին ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը, օգնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը