ՀՀ վարչապետը դեմ է, որ «Նաիրիտ»–ի տնօրենն աստղաբաշխական աշխատավարձ ստանա
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ–ում լրագրողներին վստահեցրել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կողմից «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի ամբողջական մարման խոստում չի տրվել։
–Ասել է՝ փորձելու ենք։ Փորձելը խոստում չէ։ Մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել և վճարելու ենք նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը,–ասել է Հ. Աբրահամյանը՝ հավելելով.
–Ես ընդհանրապես դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ 2մլն 300 հազար դրամ աշխատավարձ, և շարունակական այդ պրոցեսը գնա։ Ես դեմ եմ նման պահվածքին։ Առաջինը՝ տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր։ Չորս տարի է՝ այդ գործարանը չի աշխատում, և հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն։
Նա նաև հայտնել է, որ գործարանի աշխատելու հետ կապված՝ իրենք խնդրել են Համաշխարհային բանկին, որպեսզի միջազգային փորձագետներ հրավիրեն, և առաջարկ ներկայացնեն.
–Նախարարն ինձ զեկուցել է, որ մինչև փետրվար–մարտ ամիս առաջարկը կլինի, և մենք կորոշենք «Նաիրիտ»–ի ճակատագիրը։ Եթե հնարավորություն կլինի աշխատացնելու, Կառավարությունը կաջակցի այդ պրոցեսին։
Հ. Աբրահամյանը տեղեկացրել է, որ «Նաիրիտ»–ի արժեթղթերի 90%–ը ռուսական «Մեժգոսբանկ»–ում գրավ է դրված, իսկ մոտ 10%–ը ՀՀ Կառավարությանն է։

7or.am