Մամուլում արդեն լուր է տարածվել, որ նաիրիտցիների աշխատավարձերի ամբողջական մարում, ինչպես նախօրեին արդեն ասել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, չի լինելու։
Այլ բան պետք էլ չէր սպասել, քանզի այսօր գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը դրեց այն կոդը, որ իրենց բողոքը քաղաքական բնույթ չի կրում։ Եթե նաիրիտցիները, հասնելով երկրի նախագահի նստավայր, հայտարարում են, որ հարցին լուծում չտալու դեպքում չեն քաղաքականացնելու, ապա գալու իմաստ էլ չկար։ Ինչո՞ւ են տապալվում քաղաքացիական նախաձեռնությունները, և քաղաքացիների հարցերը լուծումներ չեն ստանում։ Շատ պարզ պատճառով՝ դրանցում պակասում է քաղաքական բաղադրիչը։ Մինչդեռ «եռյակը», գործելով քաղաքական դաշտում ու դնելով քաղաքական հարցեր, զգալի ու շոշափելի հաջողությունների է հասել։ Այս իշխանությունների պարագայում արդյունքի հասնելու միակ միջոցը քաղաքականությամբ զբաղվելն է, այն է՝ քաղաքակա՛ն հարցեր դնել։ Հակառակ դեպքում հին տաշտակը մշտապես ուղեկից է լինելու։
Ինչո՞ւ նաիրիտցիներին ձեռնունայն տուն ուղարկեցին
Մամուլում արդեն լուր է տարածվել, որ նաիրիտցիների աշխատավարձերի ամբողջական մարում, ինչպես նախօրեին արդեն ասել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, չի լինելու։
Այլ բան պետք էլ չէր սպասել, քանզի այսօր գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը դրեց այն կոդը, որ իրենց բողոքը քաղաքական բնույթ չի կրում։ Եթե նաիրիտցիները, հասնելով երկրի նախագահի նստավայր, հայտարարում են, որ հարցին լուծում չտալու դեպքում չեն քաղաքականացնելու, ապա գալու իմաստ էլ չկար։
Ինչո՞ւ են տապալվում քաղաքացիական նախաձեռնությունները, և քաղաքացիների հարցերը լուծումներ չեն ստանում։ Շատ պարզ պատճառով՝ դրանցում պակասում է քաղաքական բաղադրիչը։ Մինչդեռ «եռյակը», գործելով քաղաքական դաշտում ու դնելով քաղաքական հարցեր, զգալի ու շոշափելի հաջողությունների է հասել։
Այս իշխանությունների պարագայում արդյունքի հասնելու միակ միջոցը քաղաքականությամբ զբաղվելն է, այն է՝ քաղաքակա՛ն հարցեր դնել։ Հակառակ դեպքում հին տաշտակը մշտապես ուղեկից է լինելու։
Աննա Մովսիսյան