«Նաիրիտի» աշխատակից. «Նենց պայմանագիր են գրել, որ վարչապետ Տիգրանը դնի իրա գրպանը»
«Նաիրիտ» գործարանի աշխատակից Շահեն Պետրոսյանը, որը 40 տարի է՝ աշխատում է գործարանում, այսօր Բաղրամյան 26–ի դիմաց կազմակերպված ցույցում ասել է, որ գործարանի հոսքագծերից մեկը, որը գտնվում է Չինաստանում, օգուտով է աշխատում։
«Մեր մի հոսքագիծը, որը տարել է Չինաստանը, շատ լավ աշխատում է, հսկայական օգուտ է տալիս, 40%-ը գալիս է Հայաստան։Դա մե՛ր փողն է, մե՛զ պետք է տան։ Ինչի՞ է Կառավարությունը վերցնում ուտում։ Այդ 40 տոկոսը հերիք է, որ մեր տարվա աշխատավարձի պարտքերը փակեն», – ասել է աշխատակիցը՝ հավելելով, որ իրենց պարզապես «խաբում ու հիմարի տեղ են դնում»։
–Ասացին՝ նոյեմբերի վերջին կտան, եկավ ձմեռ... ժողովրդին խափեցին... եթե բարի կամք ունենան, եթե ցանկանան ժողովրդի մասին մտածել, կարան. էդ 40 տոկոսը Չինաստանից պետք է գար գործարան, ոչ թե Կառավարություն։ Դա մե՛ր հոսքագիծն էր...
Արհմիության ներկայացուցիչներն էլ, ի պատասխան աշխատակցին, նշել են, որ ըստ պայմանագրի՝ դա Կառավարությանն է, ինչին քաղաքացին հակադարձել է. «Նենց պայմանագիր են գրել, որ վարչապետ Տիգրանը դնի իրա գրպանը...»։
Նաիրիտցիները համոզված են, որ գումար կա իրենց աշխատավարձերը վճարելու համար. պարզապես ղեկավարությունը չի ցանկանում։
–Մեր աշխատավարձն ինչո՞ւ չեն տալիս... մեծ գումար է դա։ Այդ գումարը կարելի է դնել շրջանառության մեջ ու մեր տոկոսները վերցնել... այդքան ժամանակ մենք լռել ենք, տարի, ութ ամիս լռել ու լռել ենք, ու մեզ միշտ խաբում են։ Ինչո՞ւ պետք է խաբեն մեզ, – ասել է գործարանի աշխատակցուհի Նադարյանը։
«7օր»–ի լրագրողի հարցին՝ այսինքն, գումար կա, բայց չե՞ն տալիս, Շողիկ Նադարյանը պատասխանել է։
–Այո՛, չեն տալիս. եթե չլիներ, ինչո՞ւ պետք է նախարարը հայտարարեր, որ ամբողջ գումարը կմարեն։
Մեր թղթակցի հավելյալ հարցին՝ «Նաիրիտի» պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարել է, որ գործարանը սնանկ ճանաչելու միտում կա, այդ դեպքում եթե գումար կա, ինչո՞ւ է «Նաիրիտին» նման հանգուցալուծում սպասվում, ասել է. «Դա արդեն վերադասը կիմանա. դա մեր խելքի բանը չի։ Իրենք ավելի լավ գիտեն՝ ինչ են անում... աշխատավարձ վճարելու գումար կա։ Իմիջիայլոց, հայտարարություն ոչ մեկ չէր անի»։
«Նաիրիտի» աշխատակից. «Նենց պայմանագիր են գրել, որ վարչապետ Տիգրանը դնի իրա գրպանը»
«Նաիրիտ» գործարանի աշխատակից Շահեն Պետրոսյանը, որը 40 տարի է՝ աշխատում է գործարանում, այսօր Բաղրամյան 26–ի դիմաց կազմակերպված ցույցում ասել է, որ գործարանի հոսքագծերից մեկը, որը գտնվում է Չինաստանում, օգուտով է աշխատում։
«Մեր մի հոսքագիծը, որը տարել է Չինաստանը, շատ լավ աշխատում է, հսկայական օգուտ է տալիս, 40%-ը գալիս է Հայաստան։ Դա մե՛ր փողն է, մե՛զ պետք է տան։ Ինչի՞ է Կառավարությունը վերցնում ուտում։ Այդ 40 տոկոսը հերիք է, որ մեր տարվա աշխատավարձի պարտքերը փակեն», – ասել է աշխատակիցը՝ հավելելով, որ իրենց պարզապես «խաբում ու հիմարի տեղ են դնում»։

7or.am