«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայի բորսայում դոլարի և եվրոյի փոխարժեքն իջել է ավելի քան 1 ռուբլով: 1 դոլարի փոխարժեքը կազմել է 52,02 ռուբլի, ինչը 1,17 ռուբլով ցածր է երեկվա ցուցանիշից: Եվրոն երեկվա 65,65 ռուբլուց նվազել է 63,90-ի:
Ըստ աղբյուրի՝ ռուբլու կտրուկ ամրապնդումը կապվում է Ռուսաստանի ԿԲ-ի հայտարարության հետ։
«Անհրաժեշտության դեպքում ՌԴ կենտրոնական բանկը պատրաստ է ապագայում արժութային անսահմանափակ իտերվենցիաներ կատարել՝ առանց նախապես հայտարարելու»,–ասված է ՌԴ ԿԲ հայտարարության մեջ։
Ռուսական ռուբլին կտրուկ ամրապնդվել է