ԲՀԿ-ն արդարացիորեն չի ցանկանում ներքաղաքական պայքարին աշխարհաքաղաքական երանգներ հաղորդել
ԵՏՄ-ին անդամակցելու հարցով քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն չի ցանկանում ակտիվ ներգրավվել այդ հարցի քննարկմանը: Կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ ԲՀԿ-ի քաղաքական թիմը քաջ գիտակցում է, որ այսօր հակադրվել ԵՏՄ-ին (որտեղ մենք հայտնվեցինք բացառապես ներկա իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով) նշանակում է հակադրվել Ռուսաստանին, ինչն էլ իր հերթին նշանակում է ներքաղաքական պայքարին աշխարհաքաղաքական երանգներ հաղորդել: Իմ կարծիքով դա կլինի Հայաստանի պետականության ավարտը, և ԲՀԿ-ն հասկանում է դա:
Ուկրաինական դասերը լավ են սովորել ԲՀԿ-ում, և այնտեղ հասկանում են, որ ներքաղաքական պայքարի հաջողությունն արտաքին ուժերի հետ կապելու պարագայում մենք նույնպես կունենանք «լավագույն» դեպքում տարածքային կորուստներ, իսկ վատագույն դեպքում՝ պետականության կորուստ:
Պետականության տեսանկյունից ԲՀԿ-ի դիրքորոշումն այսօր ամենառացիոնալն է՝ ոչ գովաբանել ԵՏՄ-ին, ոչ էլ դիտարկել այն և Ռուսաստանը որպես չարիքի աղբյուր, կամ էլ, ինչպես ասել է Օբաման՝ «պատմության սխալ կողմում գտնվող երկիր»:
Այս երկու ծայրահեղ մոտեցումներն էլ սխալ են մեր երկրի համար:

Արմեն Միքայելյան