Լրահոս

04.12.2014 13:42


«Նաիրիտի» աշխատակից. «Միշտ խաբում–խաբում են մարդկանց, բան չի փոխվում»

«Նաիրիտի» աշխատակից. «Միշտ խաբում–խաբում են մարդկանց, բան չի փոխվում»

«7 օր»–ի զրուցակիցն է «Նաիրիտի» աշխատակից Գագիկ Անդրեասյանը

–Այսօր եկել եք նախագահականի մոտ և բարձրաձայնում եք Ձեր խնդիրը. հույս ունե՞ք, որ վերջապես այն լուծում կստանա։

–Ես ոչ մի բանի չեմ հավատում։

–Ինչու՞։

–Որովհետև այսքան խաբելով ոչ մեկի վրա չես կարող հույս դնել։ Միշտ խաբում–խաբում են մարդկանց, բան չի փոխվում։

–Քանի՞ ամիս աշխատավարձ չեք ստացել։

–Իմ աշխատավարձը 45 հազար դրամ է, ասել են՝ 5 հազար ավելացել է, բայց էդ ավելացածի դեպքում 3 ամսվա փող եմ ստացել՝ 40 հազար դրամ։ Էդ ո՞նց հասկանանք. եթե մեկ ամսվա ռոճիկն է 40 հազար, ես 3 ամսվա համար եմ ստանում 40 հազար։

–Դուք ծանուցում ստացե՞լ եք։

–Ստացել եմ, ոչ ստորագրել եմ, ոչ մի բան էլ դեռ չեմ արել. հրաժարվել եմ։ Բայց իմ հրաժարվելն անիմաստ է, որովհետև իրենց ցանկությունն է. իրենք ոնց ուզեն՝ կարող են գործից ազատեն։ Հիմնականն էն է, որ իմ աշխատավարձը լրիվ զրոյացնեն, նոր թուղթը կստորագրեմ։

–Էներգետիկայի նախարարը նշել էր, որ բոլոր նաիրիտցիների աշխատավարձերն ամբողջապես կվճարվեն. խոստումները չեն կատարվել։

–Հա, տենց եղել է։ Ամեն մի ցույցի, միտինգի ժամանակ մի ամսվա տվել են ժողովրդին։ Տունս կիսակառույց է, նոր ժեշտ եմ վերցրել տանիքը խփելու համար, ապառիկ եմ ուզում, ասում է՝ զավոդից թուղթ բեր։ Գնում եմ զավոդ, թուղթն եմ ուզում, թուղթը տալիս է, ասում եմ՝ բայց իմ գումարը կվճարեք, ասում է՝ զավոդը բանկռոտի տակ է, չի կարա։

–Այսինքն, գործարանը սնա՞նկ է։

–Հա, սնանկ են ճանաչել, բանկռոտ ա։ Պետք է սպասենք տենանք՝ որոշումն ինչ է լինելու։

–Ո՞վ է Ձեզ ասել, որ գործարանը սնանկ է։

–Որտեղից որ գնացել եմ թուղթը վերցնելու...

–Այսինքն, գործարանի ղեկավարությունից։

–Հա, ասենք՝ այնտեղի քարտուղարուհի է, անձնակազմից...

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը