Լրահոս

04.12.2014 12:58


Սեյրան Սարոյան. «Մենք ռուսից չենք կարա պոկվենք»

Սեյրան Սարոյան. «Մենք ռուսից չենք կարա պոկվենք»

ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահ է, որ հայաստանյան ողջ ազգաբնակչությունը կողմ է ԵՏՄ–ին միանալուն, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից։

–Բոլորիս մայրերը, քույրերը կուզենան՝ դաժե սոված մնան, հաց ու պանիր ուտեն, բայց անվտանգ լինեն։ Մենք ռուսից չենք կարա պոկվենք. էդքանը սաղս էլ հասկանում ենք,–այսօր ԱԺ–ում մի խումբ լրագրողների ասել է Ս. Սարոյանը։

Նա հավելել է, որ ռուսից երբեք էլ անջատված չենք եղել, որ հիմա էլ կցորդ դառնանք:

–Դարասկզբին Ամերիկան, Եվրոպան եկան, թղթի վրա ծովից ծով գրեցին, Հայաստանը մերկացրին, թողին գնացին: Հիմա ո՞ւր են թղթերը, ծովից ծով Հայաստանն ո՞ւր ա: Ռուսը գոնե չի թողում, որ ցեղասպանություն ըլնի,–հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը