Լրահոս

04.12.2014 12:11


17:00–ին ԱԺ–ն կքվեարկի ԵՏՄ պայմանագիրն ու պետբյուջեի նախագիծը

17:00–ին ԱԺ–ն կքվեարկի ԵՏՄ պայմանագիրն ու պետբյուջեի նախագիծը

Այսօր՝ ժամը 17:00–ին, ԱԺ–ն քվեարկություններ է կազմակերպելու։ Այս մասին հայտնել է ՀՀ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատգամավորներին հորդորելով այդ ժամին ոչ միայն ներկա լինել նիստերի դահլիճում, այլև քվեարկություններից հետո չլքել այն։

Գ. Սահակյանն ասել է, որ պետական օրհներգի հնչյունների ներքո՝ փակելու են հինգերորդ գումարման ԱԺ–ի աշնանային նստաշրջանը։

Նշենք, որ 17։00–ին պետք է քվեարկության դրվեն ԵՏՄ–ին Հայաստանի միանալու պայմանագիրը և ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը