Բաղրամյան 26–ի դիմաց հարյուրավոր նաիրիտցիներ են հավաքվել
«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատողներ են հավաքվել։ Ընտրվել է 7 հոգուց բաղկացած պատվիրակություն, որը կհանդիպի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ։
Առաջնահերթ պահանջելու են աշխատավարձի պարտքի մարում, այնուհետև՝ չեղարկել ծանուցագրեր ուղարկելու մասին որոշումը աշխատողների հետ կնքված պայմանագրերի լուծարման վերաբերյալ, քանի դեռ պարտքն ամբողջությամբ չի մարվել։

7or.am