Լրահոս

04.12.2014 20:28


Ընկերական ֆուտբոլային հանդիպում հանուն խաղաղության

Ընկերական ֆուտբոլային հանդիպում հանուն խաղաղության

Արդեն մեկ ամիս է ինչ Երևանում Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100-ամյա տարելիցի առիթով համատեղ խորհրդանշական միջոցառումներ են անցկացնում:

Դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 16-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Ֆուտբոլի ակադեմիայի բաց մարզադաշտում կայանալու է ընկերական խաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Միացյալ Թագավորության դեսպանությունների դեսպանությունների աշխատակիցների և ընկերների միջև։

Գաղափարը ծագել է 1914 թ․ Սուրբ Ծննդյան երեկոյան այսպես կոչված «Սուրբ Ծննդոց զինադադարի» ժամանակ գերմանացի և բրիտանացի զինվորների միջև Նորմանդիայում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի պատմական փաստի հիշատակման արդյունքում։

Այս ընկերական ֆուտբոլային հանդիպմամբ կեզրափակվեն 1-ին աշխարհամարտի սկսման հիշատակի 100-ամյակի առթիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Միացյալ Թագավորության դեսպանությունների կողմից կազմակերպվող միջոցառումները:

Այս խորագրի վերջին նյութերը