Արմինե Ամիրյան. ԵՏՄ–ն պարտադրել են մեզ ոչ թե ռուսները, այլ գործող իշխանությունը
Կարծում եմ՝ արդեն նկատած կլինեք, որ ԲՀԿ-ն իրեն շատ զուսպ և կաշկանդված է պահում ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի քննարկումների ժամանակ: ԲՀԿ-ական պատգամավորների կողմից չկան ԵՏՄ-ն գովերգող կամ ԵՏՄ-ի հանդեպ ատելությամբ լցված ելույթներ: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: ԲՀԿ-ում գիտակցում են, որ այս իրավիճակում Հայաստանը հայտնվել է պարտադրանքով: Եվ պարտադրել են մեզ ոչ թե ռուսները, այլ հենց այսօրվա գործող իշխանությունները: Հենց նրանց կողմից վարած անհեռատես քաղաքականությունն է մեզ բերել ու կանգնեցրել ԵՏՄ-ի դռան առաջ, քանզի խիստ հակառուսականությունը, որ բնորոշ էր իշխանությունների վարած քաղաքականությանը մինչև անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը, վերջում ինքնըստինքյան պետք է բերեր Ռուսաստանից ավելի մեծ կախվածության: Լավ է դա, թե վատ, բայց մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Մենք չպետք է հակադրվենք ռուսներին կամ եվրոպացիներին, քանզի հակադրումը միշտ էլ բերում է մեկուսացման, ավելի մեծ կախվածության և հնարավոր է՝ նույնիսկ տարածքային կորուստների: Սա, ցավոք, չեն գիտակցել գործող իշխանությունները, սակայն շատ լավ գիտակցում են ԲՀԿ-ում և չեն ուզում մտնել մի խաղի մեջ, որը նախաձեռնել են իշխանությունները սեփական, խիստ անձնական շահերից ելնելով, պետական շահերի մասին նույնիսկ մի պահ չմտածելով: ԲՀԿ-ում չեն ուզում գործիք դառնալ, որի շնորհիվ օրվա իշխանությունները կլուծեն իրենց խնդիրները և կքծնեն ռուսներին սեփական դիրքերը նրանց մոտ ամրապնդելու համար:
Արմինե Ամիրյան. ԵՏՄ–ն պարտադրել են մեզ ոչ թե ռուսները, այլ գործող իշխանությունը
Կարծում եմ՝ արդեն նկատած կլինեք, որ ԲՀԿ-ն իրեն շատ զուսպ և կաշկանդված է պահում ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի քննարկումների ժամանակ: ԲՀԿ-ական պատգամավորների կողմից չկան ԵՏՄ-ն գովերգող կամ ԵՏՄ-ի հանդեպ ատելությամբ լցված ելույթներ: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
ԲՀԿ-ում գիտակցում են, որ այս իրավիճակում Հայաստանը հայտնվել է պարտադրանքով: Եվ պարտադրել են մեզ ոչ թե ռուսները, այլ հենց այսօրվա գործող իշխանությունները: Հենց նրանց կողմից վարած անհեռատես քաղաքականությունն է մեզ բերել ու կանգնեցրել ԵՏՄ-ի դռան առաջ, քանզի խիստ հակառուսականությունը, որ բնորոշ էր իշխանությունների վարած քաղաքականությանը մինչև անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը, վերջում ինքնըստինքյան պետք է բերեր Ռուսաստանից ավելի մեծ կախվածության:
Լավ է դա, թե վատ, բայց մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Մենք չպետք է հակադրվենք ռուսներին կամ եվրոպացիներին, քանզի հակադրումը միշտ էլ բերում է մեկուսացման, ավելի մեծ կախվածության և հնարավոր է՝ նույնիսկ տարածքային կորուստների: Սա, ցավոք, չեն գիտակցել գործող իշխանությունները, սակայն շատ լավ գիտակցում են ԲՀԿ-ում և չեն ուզում մտնել մի խաղի մեջ, որը նախաձեռնել են իշխանությունները սեփական, խիստ անձնական շահերից ելնելով, պետական շահերի մասին նույնիսկ մի պահ չմտածելով:
ԲՀԿ-ում չեն ուզում գործիք դառնալ, որի շնորհիվ օրվա իշխանությունները կլուծեն իրենց խնդիրները և կքծնեն ռուսներին սեփական դիրքերը նրանց մոտ ամրապնդելու համար:
Արմինե Ամիրյան