Աշխարհ

04.12.2014 10:46


17 նահանգ դատի է տվել Բարաք Օբամային

17 նահանգ դատի է տվել Բարաք Օբամային

Ամերիկյան 17 նահանգի իշխանություն նախօրեին հայց է ներկայացրել դաշնային իշխանությունների դեմ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած որոշումը համարելով անօրինական. այն օրինականացնում է երկրում մի քանի միլիոն ապօրինի ներգաղթյալների կացությունը։ Այս մասին հաղորդել է Տեխասի գլխավոր դատախազ Գրեգ Էբբոթը, որը հանդիսանում է հայցի նախաձեռնողներից մեկը։
Նահանգների իշխանությունները պնդում են, որ Օբաման խախտել է ԱՄՆ սահմանադրությունը, և պահանջում են, որպեսզի դատարանն արգելափակի նրա որոշումը։
Հայցվորները մտավախություն ունեն, որ «համաներման» որոշումը կխթանի հումանիտար ճգնաժամը երկրի հարավային սահմանին, առաջին հերթին՝ Տեխասում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը