Ադրբեջանցի դիվերսանտների գործով, որպես վկա, դատարանում ցուցմունքներ է տվել Հակոբ Ինջիղուլյանը
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակված, ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում այսօր, որպես գործով վկա, ներկա էր մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»:
Նրան ադրբեջանական գերության ժամանակ հարցաքննել է ղարաբաղաադրբեջանական սահմանն ապօրինաբար հատած դիվերսիոն խմբի սպանված անդամ, Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից Հասան Հասանովը, ով խմբի մյուս անդամների հետ միասին նկարահանումներ է իրականացրել Արցախի Քարվաճառի շրջանում:
Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում, ի թիվս այլ տեսանկարահանումների, առկա է եղել նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննությունը ներկայացնող տեսանյութ: Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացավ Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին, նա դատական գործին առնչվող մանրամասներ պատմեց ադրբեջանական գերության վերաբերյալ։ Հ. Ինջիղուլյանի տված ցուցմունքների համաձայն, սահմանի ադրբեջանական կողմում իր հայտնվելը պայմանավորված է եղել վատ եղանակային պայմաններով ու թույլ տեսողությամբ։
Ջուր բերելու նպատակով նա դուրս էր եկել դիրքից և հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական: Վկայի պատմածով, իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ իրեն պահել են առանձին խցիկում և պարբերաբար ծեծել ու նվաստացրել։ Բացի այդ, գնդակահարելու սպառնալիքով նրան ստիպել են ԿԽՄԿ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ասել, թե այլևս չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Գերության ընթացքում, հարցաքննելով Հ. Ինջիղուլյանին, ադրբեջանցիները նաև փոքր տեսախցիկով տեսանկարահանումներ են կատարել։ Ըստ Ինջիղուլյանի՝ դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հ. Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին:
Վկա Ինջիղուլյանն, ի դեմս Հ. Հասանովի նկարի, ճանաչել է այն անձնավորությանը, ով ներկա է եղել իր հարցաքննությանը։ Դատական նիստի ավարտին դատավոր Անատոլի Թադևոսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը:
«Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ ևս կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ։