Լրահոս

03.12.2014 17:37


ԵՄ–ն և ԱՄՆ–ը պայմանավորվել են ամրապնդել էներգետիկ անվտանգությունը Եվրոպայում և Ուկրաինայում

ԵՄ–ն և ԱՄՆ–ը պայմանավորվել են ամրապնդել էներգետիկ անվտանգությունը Եվրոպայում և Ուկրաինայում

ԵՄ և ԱՄՆ արտաքին գործերի ղեկավարները մտադիր են շարունակել համատեղ աշխատանքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում և հասնել Եվրոպայում և Ուկրաինայում էներգետիկ անվտանգության։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
Այն մեջբերում է հայտարարության նախագիծը, որն, ինչպես սպասվում է, կընդունվի Բրյուսելում ԱԳՆ ղեկավարների, ԱՄՆ էներգետիկ վարչության ղեկավարների և ԵՄ մի շարք երկրների կողմից այսօրվա հանդիպման արդյունքում։

«Փաստաթղթում հավանություն է ստացել ԱՄՆ–ից Եվրոպա բնական գազի մատակարարման հեռանկարը եվրոպական աշխարհամասում էներգառեսուրսի հետագա դիվերսիֆիկացման համար», – նշում է գործակալությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը