Ե. Զախարյան. «Նաիրիտցիների աշխատավարձերի ամբողջությամբ մարում տեղի չի ունենա»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԵրվանդԶախարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է մամուլի այն հրապարակումը, թե ինքը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է՝ կրճատումներ և աշխատավարձերի նվազեցում են լինելու։ –Կրճատումներնընդհանուր խորհրդիհարցնեն.այդհարցովնախարարությունըչիզբաղվում,-ընդգծել է Ե. Զախարյանը՝ հավելելով, որ նաիրիտցիներն արդեն իսկ մեկ ամսվա աշխատավարձ ստացել են.
Ե. Զախարյան. «Նաիրիտցիների աշխատավարձերի ամբողջությամբ մարում տեղի չի ունենա»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է մամուլի այն հրապարակումը, թե ինքը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է՝ կրճատումներ և աշխատավարձերի նվազեցում են լինելու։
–Կրճատումներն ընդհանուր խորհրդի հարցն են. այդ հարցով նախարարությունը չի զբաղվում,-ընդգծել է Ե. Զախարյանը՝ հավելելով, որ նաիրիտցիներն արդեն իսկ մեկ ամսվա աշխատավարձ ստացել են.
–Երկրորդ ամսվա աշխատավարձը խոստացել ենք վճարել մինչև դեկտեմբերի 15-ը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում տոնական օրեր են: Իհարկե, ամբողջությամբ մարում տեղի չի ունենա։ Մինչև դեկտեմբերի 10-ը կվճարենք մեկ ամսվա աշխատավարձ։
Ինչ վերաբերում է իր նախկին խոսքերին, որ աշխատավարձն ամբողջությա՛մբ կմարվի, Ե. Զախարյանը նշել է.
–Սպասում էինք, որ մինչև դեկտեմբեր բաժնետոմսը հանձնված կլինի Կառավարությանը, ու հնարավորություն կունենայինք վճարելու, բայց այսօր այդ հնարավորությունները չունենք:
7or.am