Աշխարհ

03.12.2014 16:13


Թեհրանը հերքում է Պենտագոնի՝ ԻՊ դիրքերին Իրաքում ավիահարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունը

Թեհրանը հերքում է Պենտագոնի՝ ԻՊ դիրքերին Իրաքում ավիահարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունը

Իրանի ռազմական հրամանատարությունը հերքում է Պենտագոնի այն հաղորագրությունը, որ իսլամական հանրապետության օդուժն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում։
Իրանը հերքում է նաև ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ–ի ղեկավարած կոալիցիայի հետ համագործակցությունը։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին հայտարարել էր «Ֆրանս–պրես» գործակալությանը, որ Վաշինգտոնը տիրապետում է Իրանի օդուժի՝ «F-4 Phantom» կործանիչով ԻՊ դիրքերին ավիահարված հասցնելու տեղեկատվությանը։

Ինչպես հաղորդում է «Fars News» գործակալությունը, Իրանի բանակի Գլխավոր շտաբի ղեկավար Մասուդ Ջազաերիին հղումով, Պենտագոնի հայտարարությունները «բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը