Տնտեսական

03.12.2014 16:33


Նախարարը դրամի անկումը սպեկուլյացիայի արդյունք է համարում

Նախարարը դրամի անկումը սպեկուլյացիայի արդյունք է համարում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դոլարի նկատմամբ դրամի կտրուկ անկումը սպեկուլյացիա է համարում։ Այս մասին նա ԱԺ–ում ասել է լրագրողներին՝ հավելելով.

–Դա սպեկուլյատիվ բնույթ ունի, և դրա պատճառով գնաճի վրա միգուցե որոշակի ազդեցություն կա, բայց տնտեսության ունեցած ցուցանիշները և իրավիճակն այնպիսին չեն, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ տան։ Համենայնդեպս, դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ։ Սպեկուլյատիվ երևույթները բյուջեում էլ հնարավոր չէ կանխատեսել։

«7օր»–ի հարցին, թե ովքեր են մեղավորները և այդ սպեկուլյացիայի հեղինակը, նախարարը պատասխանել է՝ չեմ կարող ասել։

Կ. Ճշմարիտյանը կարծում է, որ տարադրամի փոխարժեքի հետ կապված այս իրավիճակը կկարգավորվի։

–Համենայնդեպս, մեր ունեցած օրենսդրական և վարչական գործիքները, որ ունի Կենտրոնական բանկը, կարող են կարճ ժամանակում կարգավորել,–ասել է Կ. Ճշմարիտյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը