Լրահոս

03.12.2014 15:39


Լրացուցիչ անգամ ցանկանալով վերջ տալ ստին և ապատեղեկատվությանը

Լրացուցիչ անգամ ցանկանալով վերջ տալ ստին և ապատեղեկատվությանը

Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել Երևան քաղաքի 2015թ. բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությամբ, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար բյուջեում նախատեսված 81մլն 549 հազար 300 դրամի ավելացումը փոխել՝ այն դարձնելով 122 մլն 549 հազար 300 դրամ, որը կապահովի վերոնշյալ աշխատողների աշխատավարձերի շուրջ 30 % բարձրացում, այն դեպքում, երբ քաղաքապետի առաջարկով այդ բարձրացումը կազմում է շուրջ 20%:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների աշխատավարձերի 2015 թ. բյուջեով նախատեսվող շուրջ 15-20%-ով կամ 1մլրդ 922 հազար 100 դրամի չափով բարձրացմանը, ապա խմբակցությունն առաջարկել է այդ աշխատավարձերը բարձրացնել 25-30% կամ 1 մլրդ 501մլն 383 հազար 150 դրամի չափով:

Լրացուցիչ անգամ ցանկանալով վերջ տալ ստին և ապատեղեկատվությանը, որը տարածվեց շահագրգիռ պաշտոնյաների և նրանց շահերը սպասարկող լրատվամիջոցների կողմից, թե իբրև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է թվով 7000 աշխատողների, այդ թվում՝ գրադարանավարների և մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, տեղեկացնում ենք, որ խմբակցության իրական մոտեցումը սա է, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Երևանի ավագանու վերջին նիստում ներկայացված որոշման նախագծով առաջարկվող քաղաքապետարանի 1782 հաստիքային աշխատողների աշխատավարձի միջինը 15%-ով բարձրացմանը խմբակցությունը դեմ է եղել՝ ելնելով սոցիալական արդարության սկզբունքից՝ նախապատվությունը տալով առավել ցածր վարձատրվող աշխատողների աշխատավարձերի առաջնահերթ բարձրացմանը:

Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը