Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում կկայանան մարտի 17-ին
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում կկայանան 2015թ. մարտի 17-ին։ Նման որոշում այսօր ընդունել են իսրայելական խորհրդարանականներն այն բանից հետո, երբ նախօրեին վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազատել է նախարարներ Յաիրա Լապիդային և Ցիպի Լիվնիին կենտրոնամետ կուսակցություններից։ Այս մասին հաղորդում է իսրայելական պետական ռադիոն։ Քնեսեթի խոսնակ Յուլիյ Էդելշթեյնն այսօր հավաքել է խորհրդարանական խմբակցությունների առաջնորներին Իսրայելում արտահերթ ընտրությունների օրը որոշելու համար։ Այս խնդրով խորհրդակցությունների ավարտից հետո օրվա երկրորդ կեսին խորհրդարանում կկայանա 20-րդ գումարման քնեսեթի արձակման օրինագծի նախնական ընթերցումը։ Դրան, ինչպես սպասվում է, կմասնակցեն կոալիցիայում մնացող «Լիկուդ», «Մեր տունը. Իսրայել» և «Հրեական տուն» կուսակցությունները։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում կկայանան մարտի 17-ին
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում կկայանան 2015թ. մարտի 17-ին։ Նման որոշում այսօր ընդունել են իսրայելական խորհրդարանականներն այն բանից հետո, երբ նախօրեին վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազատել է նախարարներ Յաիրա Լապիդային և Ցիպի Լիվնիին կենտրոնամետ կուսակցություններից։ Այս մասին հաղորդում է իսրայելական պետական ռադիոն։
Քնեսեթի խոսնակ Յուլիյ Էդելշթեյնն այսօր հավաքել է խորհրդարանական խմբակցությունների առաջնորներին Իսրայելում արտահերթ ընտրությունների օրը որոշելու համար։
Այս խնդրով խորհրդակցությունների ավարտից հետո օրվա երկրորդ կեսին խորհրդարանում կկայանա 20-րդ գումարման քնեսեթի արձակման օրինագծի նախնական ընթերցումը։ Դրան, ինչպես սպասվում է, կմասնակցեն կոալիցիայում մնացող «Լիկուդ», «Մեր տունը. Իսրայել» և «Հրեական տուն» կուսակցությունները։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։