Լրահոս

03.12.2014 14:55


Շվեյցարիայի խորհրդարանը նախագահ և փոխնախագահ կընտրի

Շվեյցարիայի խորհրդարանը նախագահ և փոխնախագահ կընտրի

Շվեյցարական Համադաշնության 2015թ. նոր նախագահի և փոխնախագահի ընտրությունը կկայանա այսօր երկրի Դաշնային խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում։ Նրանց անունները կանխավ հայտնի են, իսկ ընտրության արդյունքները ոչ ոքի մոտ կասկած չեն հարուցում. այդպիսին է շվեյցարական քաղաքական համակարգը՝ հիմնված հիմնական քաղաքական ուժերի փոխըմբռնման վրա։

Նախագահ կդառնա Արդարադատության և ոստիկանության դաշնային վարչության ղեկավար Սիմոնեթթա Սոմմարուգան Շվեյցարիայի Սոցիալ–ժողովրդավարական կուսակցությունից։ 2014–ին նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։
Փոխվարչապետ կդառնա Շվեյցարիայի Ռադիկալ–ժողովրդավարական կուսակցության անդամ Յոհան Շնայդեր–Ամմանը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը