Լրահոս

03.12.2014 14:41


Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը

Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:30-16:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի ‹‹Տիգրան Մեծ›› դահլիճում, տեղի կունենա ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են Ձեռնարկություններիինկուբատորհիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը:

Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետներից բաղկացած ժյուրիին կներկայացվեն 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայնորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն ոլորտներում:

Այս խորագրի վերջին նյութերը