Աշխարհ

03.12.2014 20:26


«Հրեշտակները» երկրի վրա. կայացավ «Victoria"s Secret-2014»–ը (լուսանկարներ)

«Հրեշտակները» երկրի վրա. կայացավ «Victoria"s Secret-2014»–ը (լուսանկարներ)

Նախօրեին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացավ նորաձևության աշխարհի ամենասպասված ու գլխավոր իրադարձությունը՝ «Victoria's Secret-2014»–ը։

1998–ին ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող «Victoria's Secret» ամերիկյան հանրահայտ բրենդն իր նոր հավաքածուն ներկայացնելու համար պոդիում հանեց թևավոր մոդելների։ Այդուհետև ընկերության ամենամյա ցուցադրությունները դարձան նորաձևության աշխարհի ամենագեղեցիկ ու բաց ներկայացումները։

40 կիսամերկ սուպերմոդել, 8 «հրեշտակ», Թեյլոր Սվիֆթի, Արիանա Գրանդեի, Էդա Շիրանի և Hoizer–ի երգերի ներքո, Լոնդոնի «Earls Court» կենտրոնում ցուցադրեցին ընկերության նոր շքեղ հավաքածուն։

Շոուի ժամանակ, որը բաղկացած էր «Ոսկեզօծ հրեշտակներ», «Էկզոտիկ ճամփորդներ», «Երազանքի աղջիկը», «Հեքիաթ», «Վարդագույն համալսարան» և «Հրեշտակների պարահադես» թեմատիկ մասերից, ներկայացվեց 79 կերպար՝ 10-ով ավելի նախորդ ցուցադրությունից։

Իսկ երեկոյի ամենասպասված պահը թանկարժեք կրծքկալի՝ Fantasy Bra–2014–ի ցուցադրությունն էր։ Հայտնի ապրանքանիշը ներկայացրեց միանգամից 2 կրծքկալ՝ յուրաքանչյուրը 2 մլն դոլար արժողությամբ։ Դրանցից յուրաքանչյուրի ստեղծման համար պահանջվել է 16 հազ. դեկորատիվ քար։ Այս անգամ աշխատանքները ներկայացրին «Victoria’s Secret»–ի «հնաբնակներ» Ադրիանա Լիման և Ալեսսանդրա Ամբրոսիոն։

Այս խորագրի վերջին նյութերը