Կարծիք

03.12.2014 14:03


Գնացող իշխանության մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

Գնացող իշխանության մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

Անհրաժեշտ չէ քաղաքականությամբ և քաղաքագիտությամբ զբաղվել, որպեսզի ըմբռնելի և տեսանելի լինի օրվա իշխանությունների ձախողումները շատ ոլորտներում:

Սոցիալական ոլորտում շարքային քաղաքացիների կենսագոյությունն այնպիսին է, որ հստակ կարելի է փաստել անմխիթար վիճակի առկայությունը: Օրվա իշխանությունը ամեն հնարավորը արեց, որ կուտակի լուրջ կապիտալ, սակայն ոչինչ չարեց շարքային քաղաքացու կենսագոյությունը փոքրիշատե բարելավելու ուղղությամբ:

Միայն տխրահռչակ գազի պայմանագիրը և նրա շուրջ ստեղծված խառնաշփոթը դարձել են պատուհաս քաղաքացու համար: Ինչպե՞ս տունը ջեռուցի կենսաթոշակառուն կամ ուսուցիչը, լաբորանտը կամ գրադանավարը:

Որքա՞ն կարելի է բարձրաձայնել, որ ձեր սահմանած նվազագույն աշխատավարձով բնակարան ջեռուցել հնարավոր չէ. ավելին՝ նույնիսկ պարզագույն դեղորայք գնելը խնդիր է դառնում: Դուք նման գումարով նույնիսկ մեկ նախաճաշ չեք անում:

Այս օրերին քաղաքային տրանսպորտից օգտվում են անճար մարդիկ՝ վիճակին հարմարվելով:

Դրամ-դոլար անկառավարելի խառնաշփոթը սնանկացնում է բոլոր նրանց, ովքեր վարկառու են:

Ձախողումների շարանը երկար է և մեկ հրապարակման մեջ դժվար է թվարկել…:

Պարոնա՛յք, իսկ դուք դեռ շարունակում եք ձեր զբոսանքը աշխարհով մեկ…: Բարեկեցիկ երկրների իշխանավորները կարող են գործուղումների մեկնել, իսկ ձեր հյուրախաղերը սիրողական մակարդակով են և ուրիշ ոչինչ:

Հենց այդ աննպատակ գործուղումների և ոչ թափանցիկ գործարքների արդյունքում է երկիրը հայտնվել այսպիսի սոցիալ-տնտեսական վիճակում: Իսկ դուք դեռ փորձում եք վերարտադրվել:

Եթե ծխում եք, թողեք այն և մի՛ քայքայեք ձեր առողջությունը, եթե վերարտադրման մտադրություն ունեք, որը նման է մոլուցքի, այն ևս թողեք, վերջինս քայքայում է հանրային կյանքը…

Մահացածի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ, իսկ վերատադրվող իշխանության մասին՝ մեղմ ասած, միայն տհաճություն…:

Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը