Կարծիք

03.12.2014 14:01


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ կարկառուն ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, հայտարարեց, որ մեր երկրի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, և այսօր Ռուսաստանը մեզ զենք է վաճառում ներքին գործարանային գներով, իսկ եթե ընդդիմությունը գիտի մեկ այլ երկիր, որը պատրաստ է նույն պայմաններով մեզ զենք մատակարարել, ապա թող ընդդիմությունը այդ երկրի անունն ասի:

Հետաքրքիր է, բա երբ 3,5 տարի շարունակ Սերժ Սարգսյանը եվրոպացիների հետ բանակցություններ էր վարում ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին, Շարմազանովն ինչի՞ էր բերանը ջուր առել և ձեն չէր հանում մեր երկրի անվտանգության մասին, շահավետ պայմաններով զենք գնելու մասին: Երբ Սերժ Սարգսյանն իր ենթակայության տակ աշխատող «1in.am»-ով և այլ «am»-ներով Ռուսաստանի դեմ քարոզ էր իրականացնում, ինչո՞ւ Շարմազանովը ծպտուն չհանեց, չխոսեց այն մասին, որ մենք ունենք զենք գնելու և անվտանգության խնդիր: Երբ Շավարշ Քոչարյանը ճոռո-ճոռո խոսում էր այն մասին, թե եթե ռուսների համար Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, ապա Հայաստանի համար էլ եվրոպացիների հետ բանակցություններն են բիզնես, էդ ժամանակ Շարմազանովը որտե՞ղ էր: Թե՞ էն ժամանակ Սերժ Սարգսյանը հրահանգ էր տվել մոռանալ Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության մասին, ու սաղ սուս էին արել:

Շարմազանովն ու նրա նմանները իրավունք չունեն խոսել Ղարաբաղի կամ Հայաստանի անվտանգության ապահովման մասին: Սրանք այն մարդիկ են, որ օրվա կուրսով քծնում են սկզբից եվրոպացիներին, հիմա էլ քծնում են ռուսներին, որովհետև «շեֆը» Պուտինի աչքում բարձրանալու խնդիր ունի:

Նման հակապետական իշխանություն ուղղակի դժվար է պատկերացնել:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը