Օբաման կառաջարկի Պենտագոնի նախկին աշխատակից Քարթերի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է առաջարկել Էշթոն Քարթերի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է «CNN» հեռուստաընկերությունը։ 2011-2013 թթ. Քարթերը եղել է Պենտագոնի առաջին տեղակալը։ Մինչ այդ նա ղեկավարում էր զինամթերքի գնման վարչությունը։ Ելույթ ունենալով լրագրողների համար մշտապես հրավիրվող ճեպազրույցին՝ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշուա Էռնեստը նշել է, որ դեռ լիազորված չէ հայտարարել նոր կադրային նշանակումների մասին ԱՄՆ վարչակազմում։ Սակայն նա չափազանց բարձր գնահատական է տվել Քարթերի գործունեությանը Պենտագոնում։ Էռնեստը նաև հիշեցրել է, որ Քարթերի թեկնածությունը ժամանակին միաձայն հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Օբաման կառաջարկի Պենտագոնի նախկին աշխատակից Քարթերի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է առաջարկել Էշթոն Քարթերի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է «CNN» հեռուստաընկերությունը։
2011-2013 թթ. Քարթերը եղել է Պենտագոնի առաջին տեղակալը։ Մինչ այդ նա ղեկավարում էր զինամթերքի գնման վարչությունը։
Ելույթ ունենալով լրագրողների համար մշտապես հրավիրվող ճեպազրույցին՝ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշուա Էռնեստը նշել է, որ դեռ լիազորված չէ հայտարարել նոր կադրային նշանակումների մասին ԱՄՆ վարչակազմում։ Սակայն նա չափազանց բարձր գնահատական է տվել Քարթերի գործունեությանը Պենտագոնում։ Էռնեստը նաև հիշեցրել է, որ Քարթերի թեկնածությունը ժամանակին միաձայն հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։