«Ջեբհաթ ան–Նուսրա»–ի զինյալները գրոհել են բանակային պարեկախումբը Լիբանանի հյուսիսում
Լիբանանյան բանակի զինծառայողները «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորման զինված ծայրահեղականներին հակահարված են հասցրել Սիրիայի հետ սահմանակից Ռաս–Բաալբեք քաղաքի մոտ։ Զինյալները թաքստոցից գրոհել են բանակային պարեկախումբը՝ սպանելով վեց զինվորի և մեկ սպայի, իսկ հետո փորձել անցնել քաղաք, որտեղ քրիստոնյաներ և շիաներ են բնակվում։ Լիբանանյան հրամանատարությունը ռազմական օգնություն է ուղղել Թելլ–էս–Սաիլ բլրի մոտ ընթացող ռազմաբախումների շրջան։ Ջիհադականների հարձակմանը հակահարված է տրվել, և բանակային ուժերն այժմ հետապնդում են զինյալներին։ Ռաս–Բաալբեքը և նրա շրջակայքը, «Ալ–Վաթանիա» ազգային տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, ռազմական գոտի են հայտարարվել։ Բոլոր զոհված և վիրավորված զինծառայողները տարհանվել են ուղղաթիռներով։
«Ջեբհաթ ան–Նուսրա»–ի զինյալները գրոհել են բանակային պարեկախումբը Լիբանանի հյուսիսում
Զինյալները թաքստոցից գրոհել են բանակային պարեկախումբը՝ սպանելով վեց զինվորի և մեկ սպայի, իսկ հետո փորձել անցնել քաղաք, որտեղ քրիստոնյաներ և շիաներ են բնակվում։
Լիբանանյան հրամանատարությունը ռազմական օգնություն է ուղղել Թելլ–էս–Սաիլ բլրի մոտ ընթացող ռազմաբախումների շրջան։ Ջիհադականների հարձակմանը հակահարված է տրվել, և բանակային ուժերն այժմ հետապնդում են զինյալներին։
Ռաս–Բաալբեքը և նրա շրջակայքը, «Ալ–Վաթանիա» ազգային տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, ռազմական գոտի են հայտարարվել։ Բոլոր զոհված և վիրավորված զինծառայողները տարհանվել են ուղղաթիռներով։