Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի հետ համատեղ և DHL գերմանական փոստային գործակալության մասնակցությամբ, կազմակերպում է վարժանք` ուժեղ երկրաշարժի թեմայով:
Վարժանքն անցկացվում է «Աղետներին դիմակայելու պատրաստ օդանավակայաններ (GARD) գլոբալ ծրագրի շրջանակներում:
Հիմնական նպատակն է փորձարկել «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի` արտակարգ իրավիճակներում գործելու և ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ փոխհամագործակցության պլանը, ինչպես նաև կատարելագործել վարժանքի մասնակիցների գործնական հմտությունները և հղկել արտերկրից ժամանած փրկարարական թիմերի ընդունման գործընթացը:
Միջոցառումը կիրականացվի 2 փուլով: Առաջինը տեսական է, իսկ երկրորդ փուլում կլինի դաշտային վարժանք:
Ըստ սցենարի` ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ: Երկրի կարողությունները չեն բավարարում աղետի հետևանքները վերացնելու համար և Հայաստանը դիմում է միջազգային հանրությանօգնությանը:
Երկրաշարժի հետևանքով վնասվել է «Զվարթնոց» օդանավակայանի պահուստային էներգամատակարարման ցանցը, ինտերնետային կապում առկա են խնդիրներ:Օդանավակայանն աշխատում է ճգնաժամային ռեժիմում: Հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստներում: Վնասվել է նաև օդանավակայանի թռիչքուղին (Շիրակ օդանավակայանի խաղարկման համար): Բժշկական սարքավորումներ բերող բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարում գրունտային հատվածում, և ինքնաթիռից արտահոսած վառելիքից առաջանում է հրդեհ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է դիմումներ ստանալ` արտերկրից ժամանող օդանավերի ընդունման խնդրանքով: Արդեն իսկ ժամանման ժամերն են հայտարարագրել ՌԴ, Ուկրաինայի, Ռումինիայի, Ղազախստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Բելգիայի փրկարար ծառայությունների օդանավերը:
Ուսումնավարժություն օդանավակայանում
Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի հետ համատեղ և DHL գերմանական փոստային գործակալության մասնակցությամբ, կազմակերպում է վարժանք` ուժեղ երկրաշարժի թեմայով:
Վարժանքն անցկացվում է «Աղետներին դիմակայելու պատրաստ օդանավակայաններ (GARD) գլոբալ ծրագրի շրջանակներում:
Հիմնական նպատակն է փորձարկել «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի` արտակարգ իրավիճակներում գործելու և ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ փոխհամագործակցության պլանը, ինչպես նաև կատարելագործել վարժանքի մասնակիցների գործնական հմտությունները և հղկել արտերկրից ժամանած փրկարարական թիմերի ընդունման գործընթացը:
Միջոցառումը կիրականացվի 2 փուլով: Առաջինը տեսական է, իսկ երկրորդ փուլում կլինի դաշտային վարժանք:
Ըստ սցենարի` ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ: Երկրի կարողությունները չեն բավարարում աղետի հետևանքները վերացնելու համար և Հայաստանը դիմում է միջազգային հանրության օգնությանը:
Երկրաշարժի հետևանքով վնասվել է «Զվարթնոց» օդանավակայանի պահուստային էներգամատակարարման ցանցը, ինտերնետային կապում առկա են խնդիրներ: Օդանավակայանն աշխատում է ճգնաժամային ռեժիմում: Հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստներում: Վնասվել է նաև օդանավակայանի թռիչքուղին (Շիրակ օդանավակայանի խաղարկման համար): Բժշկական սարքավորումներ բերող բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարում գրունտային հատվածում, և ինքնաթիռից արտահոսած վառելիքից առաջանում է հրդեհ: