Կարծիք

03.12.2014 12:52


Անի Զախարյանի հրահանգով գրառումներն ու կուսության քարոզներները

Անի Զախարյանի հրահանգով գրառումներն ու կուսության քարոզներները

Երեկ գրառում էի կատարել(https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1505260779754950&id=100008131262897), որով հակադարձել էի Անի Զախարյանի այն գրառմանը, որտեղ տիկինը ոչխար և ծախված էր անվանել բոլոր այն մարդկանց, ովքեր գնում են Եռյակի հանրահավաքներին։(https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/329060310610912) Թերևս ինձ համար տարօրինակ չէր այսօրվա նրա կողմից արձագանքը իր գրառմանը, քանի որ արդեն ինձ համար պարզ էր նրա մարդ տեսակը՝ գռեհիկ բառապաշար, անպատասխանատու հայտարարություններ և ուղղակի անհասկանալի տրամադրվածություն Եռյակի նկատմամբ։ Իսկ հիմա ամենահետաքրքրաշարժ իրադարձությունը․ տեսնելով, որ տիկին Զախարյանը իր իսկ էջում մեկնաբանել է իմ գրառումը (https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/329265970590346), հարկ համարեցի քաղաքակիրթ ձևով մասնակցել քննարկմանը, քանի որ նորից համաձայն չէի նրա դիրքորոշման հետ, բայց քանի որ տիկին Զախարյանի էջում միայն ֆեյսբուքյան ընկերներն են կարողանում մեկնաբանություն թողնել, ես ընկերության առաջարկ ուղարկեցի և տիկին Զախարյանը ընդունեց։ Դրանից հետո, երբ մեկնաբանեցի ասելով, որ Դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք վիրավորել մի ամբողջ հասարակության ոչխար անվանելով զուտ քաղաքական հայացքների համար, տիկին Զախարյանը չկարողանալով պատասխանել և քաղաքակիրթ բանավեճ վարել, ոչ միայն ինձ հեռացրեց ընկերների ցուցակից, այլև արգելափակեց։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ Անի Զախարյանը կամ հրահանգով է գրառումներ անում, որը բացարձակ կապ չունի իր դիրքորոշումների հետ, քանզի կարծիք հայտնելու դեպքում, երբ քեզ հակադարձում են, դու կարողանում ես արժանի պատասխան տալ, հակառակ դեպքում հանգում ենք իմ կարծքին, կամ էլ Անի Զախարյանը իր և իր կուսակցության գաղափարախոսությունից բացի (կուսության քարոզներ), որը ևս անբացատրելի է և անընդունելի, այլ բանի ուղակի ընդունակ չէ, քանզի չկարողանալ պատասխան տալ սեփական բառերի համար, կոպիտ ասած անպատասխանատու և սեփական համոզմունքներից զուրկ մարդու դրսևորում է։ Մնում է խորհուրդ տալ տիկին Զախարյանին, որ անիմաստ գոռուն գոչյուններով չէ, ամեն ոք պետք է պատասխան տա իր արածների և ասածների համար։

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը